Сообщения

Сообщения за декабрь, 2020

Էյֆելյան աշտարակի Պատմությունը

Изображение
Էյֆելյան աշտարակը աշխարհի ամենահայտնի աշտարակն է, անվանվել է ի պատիվ նրա ստեղծող Գուստավ Էյֆելի: Այն կառուցված է եղել 1889 թվականին, Փարիզում: Նրա բարձրությունն անցնում է 300 մետրը: Աշխարհում կան քիչ մարդիկ, ովքեր չեն կարողանա ճանաչել այդ շինությանը բնորոշ կառուցվածքը: Ֆրանսիացիների համար այս աշտարակը դարձել է ազգային խորհրդանիշ: Էյֆելյան աշտարակի պատմության ամբողջ ընթացքում այն ​​այցելել է շուրջ 240 միլիոն մարդ, ինչը նրան առաջատար է դարձնում զբոսաշրջական ​​տեսարժան վայրերի շարքում: Ի սկզբանե աշտարակը նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց, որը հանդիսանում էր Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսի մուտքի կամար՝ տեղի է ունեցել 1889 թվականին: 20 տարի անց աշտարակը պատրաստվում էին քանդել, սակայն դրա վերին մասում տեղադրված ռադիոկապի ալեհավաքների առկայությունը որոշիչ դեր խաղաց աշտարակի ճակատագրում, և այն գոյատևեց մինչ օրս: Էյֆելյան աշտարակի նախագծմանը, բացի Էյֆելից, մասնակցում էին ինժեներներ Մորիս Կեկլենը, Էմիլ Նուժյեն, ինչպես նաև ճարտարապետ Ստեֆան Սովեստրը: Հենց իրենց նախագիծը ընտրվեց հաղթող 70...